Նիկոլը, ձևացնելով, թե երկրում հակակոռուպցիոն պայքարին տալիս է շատ մեծ նշանակություն, սեփական կաբինետում հյուրընկալել է երկու պատանու, ուղիղ եթերով ցույց տվել, թե ինչպես են նրանք «Հասարակագիտություն» առարկայից կատարում  գործնական աշխատանք՝ «Հակակոռուպցիոն պայքար» թեմայով:

Նիկոլը, փաստորեն, սեփական փիառի համար երեխաներին է արդեն օգտագործում՝ նրանց օգնությամբ ի ցույց դնելով կոռուպցիայի հանդեպ իր տածած «թշնամանքը»: Սա, իհարկե, չափազանց էժանագին տրյուկ է, որն ունենալու է հակառակ ազդեցություն. կոռուպցիայի մակարդակը թոյլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը, այլ միայն ընդգծում է նրա ցինիզմը, որին զոհ են գնում, փաստորեն, նաև երեխաները:

Ծառուկյանի օբյեկտների հայելիների օգնությամբ արվող «սելֆիների» սիրահար Մարիամկիկի «պապան» փորձում է 2018-ին բանեցրած հնարքները կրկնել, երբ սեփական նստավայրի սանհագույցից անգամ ուղիղ եթերներ էր անում, բայց ակնհյատ է, որ 2024-25-ին այդ գործելաոճը չի աշխատելու՝ հանգեցնելով տրամագծորեն հակառակ արդյունքի:

«Լայվերդ» նայե՞նք, թե՞ երկրի վիճակը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել